ԳլխավորԼուր

Ուսանողը գտել է ֆիզիկայի 100-ամյա գլուխկոտրուկի պատասխանը

Լոզանի (Շվեյցարիա) Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի ուսանող, թունիսցի Վասիմ Դաուադին կարողացել է լուծել ֆիզիկայի խնդիրներից մեկը, որ գիտնականներին տանջում էր գրեթե 100 տարի։ Այս մասին տեղեկացնում է Neue Züricher Zeitung-ը։

Ֆիզիկոսները չէին կարողանում բացատրել, թե ինչու օդի պղպջակը չի բարձրանում հեղուկով լցված ուղղահայաց նեղ խողովակում, ինչպես նոր բացված հանքային ջրի շշի մեջ։

Դաուադին պարզել է, որ պղպջակն այնուամենայնիվ վերեւ է բարձրանում, բայց այնքան դանդաղ, որ շարժումը հնարավոր չէ նկատել անզեն աչքով։  Շարժումը խոչընդոտում է պղպջակի եւ հեղուկի միջեւ ընկած գերբարակ շերտը, որի հաստությունը միլիմետրի միլիոներորդական մաս է կազմում։

Դաուադիի կարծիքով, իր գիտական աշխատանքի արդյունքը կարելի է կիրառել նանոմիջակայքում հեղուկների շարժման ժամանակ առաջացող երեւույթներն ուսումնասիրելու համար։

Comment here