Լուր

Ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձունների խորհրդի նիստում ձայների մեծամասնությամբ՝ 27 կողմ, 3 ձեռնպահ, դեկտեմբերի 2-ին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել համալսարանի ռեկտորի առաջին տեղակալ-պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը։

Ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում Եղիազար Վարդանյանի թեկնածությունը առաջադրվել է գիտխորհրդի  առաջարկով։

Comment here