Մայիսի 22-ին տեղի է ունեցել Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը. օրակարգում ռեկտորի ընտրության հարցն էր: Ղեկավարվելով «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով՝ կառավարման խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր ընտրեց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տաթևիկ Սուջյանին:
Մայիսի 25-ին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Արման Թովմասյանը և նախկին ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Ակադեմիայի աշխատակազմին ներկայացրին նոր ռեկտորին:
Տաթևիկ Սուջյանը ողջունեց աշխատակազմի անդամներին և մաղթեց համատեղ արդյունավետ և արգասաբեր աշխատանք:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews




