ԳլխավորԼուր

«Այս կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց…». ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար

Արդեն մի քանի օր է՝ Հայրենիքի փրկության շարժումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Այսօր շարժման ներկայացուցիչները մտել են ԵՊՀ, հանդիպել ռեկտորի հետ և կոչով դիմել ուսանողներին ու դասախոսներին, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի մասնակիցները մտել են Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենք, շրջել շենքում՝ վանկարկելով «Առանց Նիկոլ Հայաստան», «Դավաճան Նիկոլ», «Ուսանո՛ղ, միացի՛ր»:

Նրանք Կենտրոնական մասնաշենքի միջանցքում հանդիպեցին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ, որը, պատասխանելով ցուցարարների հարցին, ասաց, որ իր կարծիքը նոյեմբերի 20-ին հայտնել է. «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջ հանրային կարգը տապալել: Հիմա դուք տապալում եք»:

Հանդիպումից հետո ակցիայի մասնակիցները շրջել են ԵՊՀ միջանցքներում և իրենց միանալու ու դասադուլ անելու կոչեր հնչեցրել։

Comment here