ԳլխավորԼուր

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի առաջին նիստն է. լրագրողների մուտքն արգելված է

Երեւանի պետական համալսարանում ընթանում է Հոգաբարձուների խորհրդի՝ նոր կազմով առաջին նիստը։

Օրակարգում երեք հարց է, այդ թվում՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի եւ քարտուղարի ընտրությունը։

Նիստը կարելի է ասել՝ դռնփակ է, քանի որ լրագրողների մուտքն արգելվել է՝ պատճառաբանությամբ, որ ներսում 35 մարդ կա, եթե նրանց միանա եւս 11 լրագրող ու 11 օպերատոր, կխախտվի պարետատան սահմանափակումը՝ մեկ վայրում 40-ից ավելի անձանցով չհավաքվելու վերաբերյալ։

Եղել է նաեւ խիստ ինքնատիպ առաջարկ՝ ներս տանել միայն տեսախցիկները։

Լրագրողները մերժել են առաջարկը։

Comment here