ԳլխավորԼուր

ԵՊՀ զարգացման համար ուսման վարձը պետք է լինի միջինը 1 մլն-1 մլն 200 հազար դրամ. Գ. Մուրադյան

Երեւանի պետական համալսարանում շարունակվում է Հոգաբարձուների խորհրդի նիստը։ ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը տեղեկացրել է, որ խորհրդի նախագահի միակ թեկնածուն Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Գեւորգ Մուրադյանն է։

Վերջինս իր խոսքում նշել է, որ ԵՊՀ զարգացման համար ուսման վարձը պետք է միջինում լինի մեկ միլիոն֊ մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամ։

Հիշեցնենք, որ լրագրողներին թուլ չի տրվել ներկա լինել նիստին։

Comment here