ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում անցկացվել է «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը

ԵՊՀ մշակույթի կենտրոնում ապրիլի 12-ին տեղի է ունեցել ՈւԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը:

Ավանդաբար անցկացվող այս միջոցառման նպատակն է բացահայտել համալսարանի տարբեր ֆակուլտետների տաղանդավոր ուսանողներին:

Ժյուրիի անդամներն էին «Ազգային երգիչ» նախագծի մասնակից Արթուր Խաչենցը և «Հայաստանի ձայնը» ու «Իքս-ֆակտոր» նախագծերի մասնակից Անահիտ Հակոբյանը:

Մրցույթի առաջին փուլում մասնակիցները հանդես եկան ժողովրդական, իսկ երկրորդ փուլում՝ ազատ ոճի երգերով:

Բեմ է բարձրացել 17 ֆակուլտետի ներկայացուցիչ. ժողովրդական ոճում՝ 8 , իսկ ազատ ոճում՝ 14 մասնակից:

Comment here