ԳլխավորԼուր

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում ամփոփվել են փորձուսուցման արդյունքները

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» բաժնի 4-րդ կուրսի ուսանողները նախորդ երկու ամիսների ընթացքում ուսումնական և արտադրական փորձուսուցում են անցել «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ-ում, «Արցախբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերում և ԱՀ ֆինանսների նախարարությունում:

Փորձուսուցման արդյունքների ամփոփման ընթացքում ուսանողները հանդես են եկել զեկույցներով, ներկայացրել փորձուսուցման ընթացքում ձեռք բերված հմտություններն ու կարողությունները՝ կատարելով նաև սեփական վերլուծություններ:

Փորձուսուցման ղեկավարները, նպատակային և արդյունավետ որակելով ութշաբաթյա փորձուսուցման գործընթացը, իրենց գոհունակությունն են հայտնել ուսանողներից՝ նշելով, որ վերջիններս առավելագույնս ինտեգրվել են գործընթացին, կարողացել տեսական գիտելիքները կիրառել գործնականում:

Comment here