ԳլխավորԼուր

Ուսանողին աշխատանք տվող գործատուին պետք է չհարկել․ սոցիոլոգներն օրենսդրական առաջարկ ունեն. Sputnik Արմենիա

Հարցազրույց աշխատանքի ընդունվելու համար

Հայաստանում սոցիոլոգներն առաջարկում են, որպեսզի օրենսդրական փոփոխություն արվի երիտասարդ և անփորձ ուսանողներին աշխատանքի ընդունող գործատուների համար, ու որոշ արտոնություններ սահմանվեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս Սյուզաննա Եղիազարյանը։

Նշենք, որ հաճախ գործատուները 4-5 տարվա աշխատանքային փորձ ունեցող կադրեր են փնտրում։ Այստեղ խնդիր է առաջանում՝ այդ դեպքում ինչ անեն և ինչպես փորձ ձեռք բերեն երիտասարդները, սովորող կամ նոր ավարտած ուսանողները, որոնք ցանկանում են աշխատել։

«Մենք առաջարկում ենք, որ այն գործատուները, որոնք ուսանողների են ընդունում աշխատանքի, չհարկվեն։ Այդպիսով, ուսանողը քիչ աշխատավարձով կունենա աշխատանքային փորձ և կկարողանա համալսարանն ավարտելուց հետո մի շարք ընկերություններում աշխատել, գործատուն էլ որոշակի արտոնություններ կունենա։ Օրենքում որոշակի փոփոխություններ են պետք, որպեսզի օրենսդրական դաշտը համակարգվի»,- նշեց Եղիազարյանը։

Խոսելով երիտասարդների, ուսանողների խնդիրների, նրանց աշխատել-չաշխատելու, ինչպես նաև վախերի և դրանք հաղթահարելու տարբերակների մասին, սոցիոլոգը շեշտեց՝ այդ ամենի վերաբերյալ բազմաթիվ հարցումներ են իրականացրել և՛ գործատուների, և՛ դասախոսների, և՛ ուսանողների շրջանում։

Նրա խոսքով՝ դասախոսները կողմ են, որպեսզի ուսանողները ներկա լինեն իրենց դասերին, ավելի լավ սովորեն, բայց նաև դեմ չեն վերջիններիս աշխատելուն, եթե ուսումը չտուժի, քանի որ այդպիսով երիտասարդները փորձ են ձեռք բերում։ Հարցումների ընթացքում գործատուներն էլ նշել են, որ ցանկանում են իրենց աշխատողները փորձ ունենան, բայց մասնագետի պնդմամբ՝ դա դեռևս հնարավոր չէ, քանի որ պրակտիկ կրթությունը Հայաստանում ընդունված չէ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։