ԳլխավորԼուր

Մահացել է ՀՀ ազգային հերոս, բարերար Տիգրան Իզմիրլյանը

Տիգրան Իզմիրլյան

98 տարեկանում մահացել է ՀՀ ազգային հերոս, բարերար Տիգրան Իզմիրլյանը։

Տարիներ շարունակ «Իզմիրլյան» հիմնադրամի միջոցներով Հայաստանի և Արցախի տարբեր ոլորտներում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնցից է Հայ առաքելական եկեղեցու հովանավորությամբ գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը:

Տիգրան Իզմիրլյանը Հայաստանի բարձրագույն պարգևներից ստացել է նաև Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշան:

Շվեյցարահայ բարերարը ծնվել է 1926 թվականին, ունի 3 երեխա 2 ամուսնությունից։