Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների ու մինչև 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներից Տիգրան Կարապետյանը (75 կգ) երկամարտի 323 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Նարեկ Մկրտչյանը (Վանաձոր) երիտասարդների 85 կգ քաշային կարգի պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` հաջորդաբար բարձրացնելով 145 կգ, 150 կգ, 153 կգ: Հրում վարժությունում Մկրտչյանը բարձրացրեց երեք մոտեցումներից միայն մեկը` 185 կգ: Երկամարտի 338 կգ արդյունքով Նարեկ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



