ԳլխավորԼուր

ԵԱ. ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 109 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Մարտիրոսյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող փորձով բարձրացրեց 170 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց միայն 201 կգ, չկարողանալով բարձրացնել 210 կգ:

Երկամարտի 371 կգ արդյունքով Արսեն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոններ էին դարձել Ռաֆիկ Հարությունյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, փոխչեմպիոններ՝ Արա Աղանյանն ու Սամվել Գասպարյանը։

Ավելի ուշ հարթակ կբարձրանա Հռիփսիմե Խուրշուդյանը (սկիզբը՝ 22.30)։