ԳլխավորԼուր

Դավիթ Հովհաննիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում 96 կգ քաշային կարգում երկամարտի չեմպիոնական պայքարը ընթացավ հայ երկու ծանրորդների Դավիթ Հովհաննիսյանի և Արա Աղանյանի միջև։ Հաղթեց Դավիթը երկամարտի 377 կգ արդյունքով ու դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արա Աղանյանը` փոխչեմպիոն:

Մինչ օրս Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչումն է նվաճել 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը: Հայ ծանրորդը երկամարտի 354 կգ արդյունքով նվաճել Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը։ Իսկ Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշային կարգում պոկում վարժությունում նվաճել է արծաթե փոքր մեդալ։

Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը Հայաստանը մասնակցում է 13 ծանրորդ, որոնցից երեքը կին Իզաբելլա Յայլյանը (55 կգ) հինգերորդ տեղն է զբաղեցրել երկամարտում, իսկ Տաթև Հակոբյանը(76 կգ) պոկում վարժությունում, նվաճելով բրոնզե փոքր մեդալ, զրո է ստացել հրում վարժությունում։

Հունիսի 4-ին 102 կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս կգա Սամվել Գասպարյանը (մրցելույթների մեկնարկը՝ 16:00), իսկ 109 կգ քաշային կարգում՝ Արսեն Մարտիրոսյանը (ժամը՝ 19:00): Կանանց 87 կգ քաշայինների պայքարում էլ Հայաստանը կներկայացնի Հռիփսիմե Խուրշուդյանը (ժամը 22:00):