ԳլխավորԼուր

Երևանում բախումներից հետո ԲԿ-ներ են դիմել 60 մարդ

Հունիսի 3-ին Երևանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ, հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:

Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել:

Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

Հիշեցնենք, որ բախումներ էին սկսվել այն բանից հետո, երբ «Դիմադրություն» շարժման մասնակիցները Պռոշյան փողոցից փորձեցին Դեմիրճյան փողոցով գնալ ԱԺ-ի մոտ։ Բողոքի ակցիաների սկզբից ի վեր ուժայինները լուսաձայնային հատուկ միջոցներ կիրառեցին։ Բերման է ենթարկվել 11 մարդ։

Մայիսի 1-ից Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում «Դիմադրություն» շարժման գլխավորությամբ։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը «հանուն Հայաստանի ու Արցախի»։