ԳլխավորԼուր

«Հանուն Հայաստանի և Արցախի». Ազատության հրապարակում հանրահավաք էր

Այսօր ԱԺ ընդդիմադիր «Հայաստան դաշինք» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները  ՀՀ վարչապետի բրյուսելյան այցից առաջ «Հանուն Հայաստանի և Արցախի» կարգախոսով հանրահավաք էին կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում։

Հանրահավաքի մասնակիցներն ընդունեցին հայտարարություն։ Հավաքի ավարտին ցուցարարները մոտ մեկ ժամով փակեցին Ֆրանսիական հրապարակի մուտքերը և այնտեղ Արցախի դրոշը բարձրացրին։

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կարծում են, որ երկիրը կանգնած է ինքնիշխանությունը կորցնելու շեմին, իսկ ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանն ու Արցախը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 6-ին հանդիպելու են Բրյուսելում։ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկնել է Բրյուսել։

Ոստիկաններ՝ Երևանի Մաշտոցի պողոտայում