ԳլխավորԼուր

Նշանակվել է ՀԲԸՄ (AGBU) հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն

Մարինա Մխիթարյան

Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն է նշանակվել Մարինա Մխիթարյանը, հայտնում են ՀԲԸՄ-ից։

Մարինա Մխիթարյանը զարգացման մասնագետ է, ունի միջազգային զարգացման ծրագրերի, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների կառավարման ավելի քան 20 տարվա փորձ: Նախկինում նա համակարգել է Բաց կառավարման գործընկերության Արևելյան գործընկերության տարածաշրջանային ծրագրերը, համահիմնադրել և ղեկավարել է ՄԱԶԿ «Կոլբա Լաբ» ինկուբատորը, ինչպես նաև «Կիրակի» զարգացման հիմնադրամի համահիմնադիրն է: