ԳլխավորԼուր

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի լիազորությունները դադարեցվում են

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է իր լիազորությունների դադարեցման մասին։

«Հայաստանի ազգային պատկերասրահի սիրելի աշխատակիցներ, վաղվանից դադարեցվում է ՀԱՊ տնօրենի պաշտոնում իմ լիազորությունները: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, աշխատակիցներին այս հինգ տարիների համագործակցության և ստացված աշխատանքի համար:

Մեկ անգամ չէ, որ ասել եմ. «Արվեստի լավագույն գործերը պետք է հանգրվանեն Ազգային պատկերասրահում»: Պահպանելով բոլոր արժեքները՝ այն ինչ ՀԱՊ-ի հավաքածուում է, դա թանգարանի անքակտելի մասն է:

Շարունակեք աշխատել, ստեղծագործել, ունեցեք բարձր առաջընթաց»,- մասնավորապես նշված է գրառման մեջ:

Comment here