ԳլխավորԼուր

Դադարեցվել է թիվ 122 հիմնական դպրոցի տնօրենի հավաստագրի գործողությունը

ԱԳՆ, ԿԳՄՍՆ. 08.04.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել «Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարինա Գրիշայի Մալախյանի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի մարտի 27-ի N 584-Ա հրամանով տրված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի /Սերիա Ա N 0003909/ գործողությունը դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հրամանի համար հիմք են հանդիսացել համացանցում տեղադրված ձայնագրությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետի զեկուցագիրը:

Հիշեցնենք՝ տնօրենի և ուսուցչի խոսակցության ձայնագրությունը հրապարակվել էր «Փաստերի ստուգման հարթակ» համացանցային լրատվական կայքում 2021թ–ի սեպտեմբերի 2-ին` «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երևանի 122 դպրոցում» վերտառությամբ։

Դրանում Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից կաշառք է պահանջել` նրան աշխատանքի ընդունելու համար, ապա պահանջել է նաեւ ամեն ամսվա աշխատավարձի մի մասն իրեն տալ։

Comment here