ԳլխավորԼուր

Երեւանում դպրոցի տնօրենը կաշառք է ստացել ուսուցչուհուց. ձայնագրություն

«Փաստերի ստուգման հարթակ» համացանցային լրատվական կայքում 02.09.2021 թ. հրապարակվել է «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երեւանի 122 դպրոցում» վերտառությամբ հոդված (հղումը մեկնաբանությունում)՝ Երեւանի թիվ 122 դպրոցի տնօրեն կողմից նույն դպրոցի ուսուցչուհի Մ. Հակոբյանից աշխատանքի ընդունելու համար կաշառք վերցնելու եւ այժմ էլ վարձատրության մի մասը պահանջելու վերաբերյալ։

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Նկատի ունենալով, որ հրապարակված նյութն իր բովանդակությամբ հանցագործության մասին տեղեկատվություն է պարունակում, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ հիշյալ նյութը եւ առկա ձայնագրություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ հանգամանքների իսկությունը ստուգելու եւ համապատասխան ընթացք տալու համար։

Comment here