Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ հանրակրթական դպրոցի 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննությունները կազմակերպելու նպատակով յուրաքանչյուր առարկայի վերաքննության օրը, ժամը 10:00-ին տվյալ առարկայի թեստը տեղադրվելու է ԳԹԿ www.atc.am կայքէջում:
Դպրոցները պետք է կայքից ներբեռնեն և տպագրեն թեստերը, ապա դրանք տրամադրեն վերաքննությանը մասնակցող աշակերտներին։ Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։
Վերաքննության օրերը
Օգոստոսի 21-ին`
- 9-րդ դասարան՝ Հայոց լեզու
- 12-րդ դասարան՝ Հայոց լեզու և հայ գրականություն
Օգոստոսի 22-ին`
- 9-րդ դասարան՝ Մաթեմատիկա
- 12-րդ դասարան՝ Մաթեմատիկա
Օգոստոսի 25-ին`
- 9-րդ դասարան՝ Բնագիտություն
- 12-րդ դասարան՝ Հայոց պատմություն
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



