ԳլխավորԼուր

Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն

Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն, տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

2020 թ․ հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար՝
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ․11 հիմնական դպրոցի տնօրեն Գ. Միրզոյանի, հ․98 հիմնական դպրոցի տնօրեն Մ. Ավագյանի, Արմեն Հովհաննիսյանի անվան հ․194 հիմնական դպրոցի տնօրեն Ն. Մանուկյանի, Հ․Իսակովի անվան հ․132 հիմնական դպրոցի տնօրեն Լ. Հովհաննիսյանի, Պուշկինի անվան հ․8 հիմնական դպրոցի տնօրեն Ն. Ստեփանյանի, հ․120 հիմնական դպրոցի տնօրեն Ա. Քոչարյանի նկատմամբ Երևանի քաղաքապետի կարգադրություններով կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը։

Comment here