ԳլխավորԼուր

Նյու Յորքում ուսումնական տարվա մեկնարկը կրկին հետաձգվել է

Փակ դպրոց, ԱՄՆ

Նյու Յորքի իշխանությունները կրկին հետաձգել են դպրոցներում պարապմունքները վերսկսելու օրը COVID-19-ի համավարակի պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոյի խոսքով՝ իշխանությունները պարապմունքները կսկսվեն միայն այն դեպքում, երբ ապահովվի «լիակատար անվտանգություն բոլոր նրանց համար, ովքեր առանչություն ունեն դպրոցական հանրակցության հետ»:

ԱՄՆ-ի խոշորագույն դպրոցական օկրուգում, որտեղ կան 1 800 դպրոցներ եւ 1,1 միլիոն աշակերտ, մանկապարտեզները կբացվեն երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 21-ին:

Տարրական դպրոցները կբացվեն սեպտեմբերի 29-ին, իսկ միջին եւ բարձր դասարանների աշակերտները պարապմունքները կսկսեն հոկտեմբերի 1-ին:

Դպրոցները կրկին կփակվեն, եթե օկրուգի տարածքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը յոթ օրվա ընթացքում գերազանցի թեստավորումների 3 տոկոսը:

Comment here