ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Արարատի մարզի Մխչյան համայնքի Քրիստափոր Ալավերդյանի դպրոցում բարձր դասարանցիների կողմից 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ տալու դեպքին՝ այն սարսափելի համարելով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ԶԼՄ-ների՝ Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են տվել և կախվածության մեջ գցել՝ հանցագործության դրդելով։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
«Կարծում եմ՝ նմանատիպ իրավիճակներն անթույլատրելի են, և այստեղ ոչ միայն իրավապահների աշխատանքն է, այլև մենք մեր հերթին պետք է հասկանանք, թե դպրոցն իր հերթին ինչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ և ինչքանով որ օղակն է իր տեղում եղել ու ճիշտ արձագանքել, քանի որ նման դեպքերը տեղի չեն ունենում մեկ օրում կամ պարզապես, այլ որոշակի նշաններ երևում են, անհանգստացնող ազդակներ են լինում»,-ասաց Ժաննա Անդրեասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews