ԳլխավորԼուր

«Վերջին զանգին» ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարներն այցելել են տարբեր կրթօջախներ

Վերջին զանգ շրջանավարտներ

Հայաստանի Հանրապետությունում այսօր վերջին զանգը հնչել է 1547 կրթական հաստատություններում։

Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 1 ավագ, Արգինայի և Բագարանի միջնակարգ դպրոցներ, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը՝ Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ, Երևանի թիվ 181 հիմնական դպրոցներ,Արթուր Մարտիրոսյանը՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան, Դանիել Դանիելյանը՝  Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված և Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցներ։

Հավելենք, որ այս տարի ՀՀ դպրոցները 59 960 շրջանավարտ են տվել ( 9-րդ դասարանցի՝ 39 406,  12-րդ դասարանցի՝ 20554)։

Վերջին զանգ, Ժաննա Անդրեասյան

Վերջին զանգ, Արթուր Մարտիրոսյան

Վերջին զանգ, շրջանավարտներ

Վերջին զանգ, շրջանավարտներ

Վերջին զանգ, Արաքսիա Սվաջյան

Վերջին զանգ շրջանավարտներՎերջին զանգ, Դանիել Դանիելյան

Վերջին զանգ, դահլիճՎերջին զանգ շրջանավարտներ

Վերջին զանգ շրջանավարտներ

Վերջին զանգ շրջանավարտներ