«Դումանյան հեռացի՛ր, մեր դպրոցը մոռացիր», «Բաբաջանյան». Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտները, ովքեր ավելի վաղ դասադուլ էին արել, դպրոցի դիմաց ակցիա են կազմակերպել։
Աշակերտները պահանջում են տնօրենի պաշտոնակատար նշանակել գործող փոխտնօրեն Վերոնիկա Բաբաջանյանին:
Դժգոհությունը պայմանավորված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Քրիստինե Դումանյանին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, ուսուցիչներից մեկին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։ Հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ ուսուցիչը կալանավորվել է։
Տեսանյութը՝ Արմենիա Sputnik-ի