ԳլխավորԼուր

Ադրբեջանի ագրեսիան խաթարել է կրթական գործընթացը

Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան խաթարել է կրթական գործընթացը: Թիրախում հայտնված Սյունիքի, Գեղարքունիքի ու Վայոց Ձորի 172 դպրոց ու 69 մանկապարտեզ սեպտեմբերի 13-ից ստիպված դադարեցրել է աշխատանքը:

Գնահատելով իրավիճակը` դասերը վերսկսվել են այն համայնքներում, որտեղ հնարավոր է եղել: Մյուսներում կրթական գործընթացը կազմակերպվում է հեռավար:

Ներկայացնում են ՀՀ կառավարության տարածած տեսանյութը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործվել են նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմը սեպտեմբերի 16-ի դրությամբ ունի 135 զոհ։

Սեպտեմբերի 14-ի երեկոյան հրադադար է հաստատվել, որը վերջին օրերին պարբերաբար խախտվում է։

Սեպտեմբերի 23-ի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 133 (32, 95, 6) զինծառայողի մարմին, որոնք զոհվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով։

Ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: