Այս պահի դրությամբ ճշգրտված տվյալներով հայկական կողմն ունի 135 զոհ։
«Այս պահի դրությամբ ունենք 135 զոհ, բայց, ցավոք, գիտենք, որ այս թիվը վերջնական չէ։ Ունենք բազմաթիվ վիրավորներ»,– կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտնեց` այս պահին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական հանգիստ։ «Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է։ ՀՀ զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը»,–ասաց Պապիկյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործվել են նաև ԱԹՍ-ներ։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան հրադադար է հաստատվել։