Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել: Այս մասին նա հայտնել է հատուկ հրավիրված ճեպազրույցի ժամանակ:
«Ես որոշում եմ ընդունել թողնել զբաղեցրածս պաշտոնը: Իհարկե, ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնելու բևեռացումը մեր երկրի քաղաքականության մեջ, քանի որ ես համոզված եմ, որ մեր միջև բևեռացումն ու առճակատումը ամենամեծ ռիսկն են մեր երկրի տնտեսական զարգացման ապագայի և բոլոր տեսակի ճգնաժամերի հաղթահարման ճանապարհին»,- հայտարարել է Գախարիան:
Նա Վրաստանի վարչապետ էր նշանակվել 2019 թվականի սեպտեմբերի 8-ին։
Comment here
You must be logged in to post a comment.