ԳլխավորԼուր

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Անանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում»,- գրել է Անանյանը:

ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար։

Հիշեցնենք, որ Դավիթ Անանյանը ՊԵԿ նախագահ էր նշանակվել 2018-ի մայիսին։

Comment here