ԳլխավորԽճանկար

Անջելինա Ջոլիի ծննդյան օրվա առթիվ. մի քանի փաստ՝ դերասանուհու կյանքից

Դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր, հասարակական գործիչ Անջելինա Ջոլիի ծննդյան օրն է։

Այդ առիթով ներկայացնում ենք մի քանի հետաքրքրական փաստեր նրա կյանքից։

1. Ծնվելուց հետո նա ստացել է «Վոյթ» ազգանունը, սակայն հետագայում փոխել է, քանի որ այն պատկանում էր հորը, ով երեխայի ծնվելուց կարճ ժամանակ անց հեռացել է ընտանիքից։

2. Անջելինայի ծնողները նույնպես դերասաններ էին։

3. Դերասանուհու արմատները Կանադայից, Սլովակիայից, Նիդեռլանդներից եւ Գերմանիայից են։

4. Բացի «Օսկարից»՝ Ջոլին 3 անգամ անընդմեջ «Ոսկե գլոբուս» է ստացել։

5. Մանկության տարիներին Ջոլին այցեր է ունեցել հոգեթերապեւտի մոտ, քանի որ կասկածներ կային նրա հոգեկան առողջության վերաբերյալ։ Այսպես, նա 9 տարեկանում հայտնել էր մորը, որ երբ մեծանա՝ սեփական թաղման բյուրո է բացելու։

6. Անջելինա Ջոլին ոչ միայն դերասանուհի է, այլեւ մոդել, այն էլ՝ դեռ 14 տարեկանից։ Նույն տարիքում էլ նա նկարահանվել է Rolling Stones-ի եւ Լենի Կրավիցի տեսահոլովակներում։

7. Մինչեւ չափահաս դառնալը Ջոլին արդեն փորձել էր տարբեր տեսակի թմրանյութեր՝ հաճախ հայտնվելով կյանքի ու մահվան սահմանագծին։ Բարեբախտաբար, նա վաղուց հաղթահարել է կախվածությունը թմրանյութերից։

8. Պատանեկան տարիքում ապագա կինոաստղը հաճախ էր դանակով վնասում մարմնի տարբեր հատվածները։

9. Ջոլիի մարմնի վրա մոտ 20 դաջվածք կա։ Ձախ ուսին դաջված են նրա երեխաների ծննդավայրերի աշխարհագրական կոորդինատները։

10. Դերասանուհին ձախլիկ է եւ կոնտակտային ոսպնյակներ է օգտագործում։

11. Իր առաջին հարսանիքի ժամանակ Ջոլին հյուրերին ներկայացել է վերնաշապիկով, որի վրա սեփական արյամբ գրել էր փեսացուի անունը։

12. Նա կարողանում է ինքնաթիռ վարել ու համապատասխան արտոնագիր ունի։

13. Ջոլին ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարի կամքի դեսպան է եւ ունի երկու երկրի՝ ԱՄՆ-ի եւ Կամբոջայի քաղաքացիություն։

14. Ունի 6 երեխա, նրանցից երեքը որդեգրված են։

15. Բրեդ Պիտից ստացած ամուսնական մատանին պատրաստվել է 1 տարի եւ արժեցել է 250 հազար դոլար։

16. Իր երեխաների առաջին լուսանկարները Ջոլին վաճառել է լրատվամիջոցներին միլիոնավոր դոլարներով եւ ամբողջ գումարը հատկացրել բարեգործությանը։

17. Նա գինու գործարան ունի, որտեղ արտադրվում է «Pink Floyd» անվանմամբ վարդագույն գինի։

Comment here