ԳլխավորԽճանկար

Շոկոլադի համաշխարհային օրն է

Հուլիսի 11-ը Շոկոլադի համաշխարհային օրն է։

Տարածված այն կարծիքը, թե շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը, ճիշտ է. այդպիսի ազդեցություն է թողնում շաքարի ու կոֆեինի համադրությունը, «երջանկությունը», սակայն, տեւում է ընդամենը 30 րոպե։

Եվս մի քանի փաստ՝ շոկոլադի մասին։

1. Լայն զանգվածների սպառման համար առաջին շոկոլադը պատրաստվել է 1847թ. Բրիստոլում (Անգլիա) տեղակայված «Ֆրայ» շոկոլադի ֆաբրիկայում։

2. Բելգիայում 17 հազար մարդ զբաղված է շոկոլադի արտադրության մեջ։

3. Շոկոլադի փոքրիկ կտորը կարող է մարդուն այնքան էներգիա տալ, որը կբավարարի 45.5 մետր քայլելու համար։

4. Շոկոլադի պատրաստման առաջին մեքենան ստեղծվել է 1780թ. Բարսելոնայում (Իսպանիա)։

5. Կոտ դ’Իվուարը համարվում է կակաոի արտադրության առաջատարը (37%)։

6. Տեխնիկապես սպիտակ շոկոլադը չի կարելի անվանել շոկոլադ, քանի որ այն չի պարունակում կակաոի նյութեր։

7. Ացտեկները համարում էին, որ կակաոն մարդկանց նվիրել է իմաստնության աստվածը։ Կակաոի սերմերը շատ թանկ էին գնահատվում և կիրառվում էին որպես վճարման միջոց։

8. Շվեյցարիան համարվում է ամենաշատ շոկոլադ օգտագործող երկիրը։

9. Կակաոի կամ շոկոլադի ծառերը ապրում են մինչև 200 տարի, իսկ կակաո-ընկույզներ դրանց վրա աճում են 25 տարվա ընթացքում։

Comment here