ԳլխավորԽճանկար

Քըրք Դուգլասն իր զավակներին թողել է առանց ժառանգության

Կյանքի 104-րդ տարում վախճանված ամերիկացի դերասան Քըրք Դուգլասն իր ողջ կարողությունը տրամադրել է բարեգործությանը: Այդ մասին հայտնել է Mirror-ը։

Հոլիվուդի «ոսկե դարի» դերասանը գրեթե 80 մլն դոլար է տվել իր բարեգործական հիմնադրամին, որի շահառուներն են մանկական կենտրոնը, Քալվեր-Սիթիի թատրոնը եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը: Դերասանի կարողության մի մասն էլ տրամադվելու է Նյու Յորքի Սուրբ Լավրենտիոսի համալսարանի՝ չքավոր ընտանիքների ուսանողներին:

Այսպիսով՝ նրա զավակները՝ դերասան Մայքլ Դուգլասը (կարողությունը գնահատվում Է 300 մլն դոլար), կինոպրոդյուսեր Ջոել Դուգլասը եւ հեռուստատեսային պրոդյուսեր Փիթեր Դուգլասը, կմնան առանց ժառանգության:

 

Comment here