ԳլխավորԽճանկար

Լատվիայի երկնքում անկառավարելի թռչող սարք է «զբոսնում»

Լատվիայի օդային տարածքում մայիսի 2-ի երեկոյան անօդաչու թռչող սարքը մոտավորապես 200 մ բարձրության վրա կորցրել է կառավարումը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ Լրագրողներին այդ մասին հայտնել է Լատվիայի քաղաքացիական ավիացիայի վարչակազմի ներկայացուցիչը։

ԱԹՍ-ի վառելիքը նախատեսված է մոտ 90 ժամի համար։ Սարքը կշռում է 26 կգ եւ շարժվում է ժամում 70 կմ արագությամբ։

Քաղավիացիան զգուշացրել է բնակչությանը եւ տեսնողներին խնդրել տեղեկություններ հաղորդել անկառավարելի թռչող սարքի տեղաշարժի վերաբերյալ։

Comment here