ԳլխավորԽճանկար

Մոսկվայում 14 եւ 15 տարեկան աղջիկները մեքենա են առեւանգել ու վթարի ենթարկվել

2 անչափահաս աղջիկներ առեւանգած «Վոլգա-3102» ավտոմեքենայով փորձելով փախչել ոստիկանական հետապնդումից՝ բարձրացել են մայթին եւ բախվել կայանված մեկ այլ մեքենայի, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ Դեպքը տեղի է ունեցել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։

14 եւ 15 տարեկան աղջիկները առեւանգել են մեքենան Դինամովսկի փողոցում եւ փախչելով հետապնդումից՝ Նիժեգորոդսկոյ փողոցում բախվել են կայանած Nissan-ին։

Աղջիկները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

 

 

Comment here