ԳլխավորԼուր

3-ամյա երեխան ավտոմեքենան գցել է լիճը, 51-ամյա տղամարդը խեղդվել է

Հունիսի 18-ին, տեղի ժամանակով ժ. 19-ի մոտակայքում ավտոմեքենան, որի մեջ եղել են երեխաներ ու մեծահասակներ, ընկել է ՌԴ Չիտա քաղաքի Քենոն լիճը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախնական տվյալներով՝ 6 մարդ հանգստանալիս է եղել Քենոն լճի ջրանցքի մոտ։ Երեկոյան, երբ խումբը պատրաստվել է հեռանալ ու իրերն է սկսել հավաքել, BYD F3 մակնիշի մեքենայի վարորդի տեղում նստած 3-ամյա երեխան պատահաբար գործի է դրել մեքենայի շարժիչը։

Մեքենան ջուրն է ընկել ու գրեթե անմիջապես սուզվել։ Մեքենայում, բացի 3-ամյա երեխայից, եղել են նաեւ 2 մեծահասակներ ու 9 տարեկան մի տղա։ Երեխաներն ու մեկ մեծահասակ փրկվել են, իսկ 51-ամյա տղամարդը խեղդվել է։

Comment here