ԳլխավորԼուր

Մոսկվայում սպանված ու վիրավորված բանվորները հայեր են

Մոսկվայի հարավ-արեւմուտքում հայ է սպանվել՝ ծնունդով Ախալքալաքի Կորխ գյուղից, հաղորդում է Jnews-ը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայում տղամարդը կրակ է բացել ասֆալտապատման աշխատանքներ կատարող բանվորների վրա։

Տղամարդը մեղադրել է ճանապարհային 5 աշխատողներին, որ նրանք եզրաքարը դնելիս վնասել են իր մեքենան, կրակ է արձակել նրանց ուղղությամբ եւ դիմել փախուստի։

31-ամյա բանվոր Գ. Մակարյանն ազդի շրջանում վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Մյուս բանվորը՝ 32-ամյա Ն. Աթանյանը, տեղում մահացել է որովայնի շրջանում ստացած վնասվածքից:

Երկուսն էլ Կորխ գյուղից են, բնակվում էին ՌԴ Բելորեչենսկ քաղաքում:

Comment here