Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանը 2022 թ. փետրվարի 20-ին օտարերկրյա դիմորդների համար իրականացնելու է առցանց Բաց դռների օր: Միջոցառումը հասանելի կլինի հատուկ հարթակում՝ ռուսերենով, անգլերենով, չինարենով:
Բաց դռների օրվա շրջանակում ելույթ կունենա Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ. Ա. Սադովնիչին, կիրականացվի տեղեկատվական դասընթաց օտարերկրյա դիմորդների համար 2022 թ.-ի ընդունելության առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև կանցկացվի առցանց խորհրդատվություն ֆակուլտետների դեկանների և ընդունող հանձնաժողովների ներկայացուցիչների հետ:
Բաց դռների օրը նախատեսվում են նաև ընթացիկ կրթական ծրագրերի ներկայացում և Մոսկվայի պետական համալսարանի կրթական ու գիտական շենքերի վիրտուալ շրջայցեր:
Միջոցառումը կմեկնարկի Երևանի ժամանակով 13:00-ին: