ԳլխավորԼուր

Մոսկվայում հայ աղջիկը ծեծել է 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց

Նոյեմբերի 2-ին Մոսկվայում ազգությամբ հայ Դիանա Մարտիրոսյանը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց։ Դիանան 23 տարեկան է, զբաղվում է մարտեր առանց կանոնների սպորտաձևով, ունի 9 մեդալ և բազմաթիվ պատվոգրեր։ Այս մասին տեղեկացնում է yerkramas.org-ը։

Ադրբեջանցիները եղել են 23, 19 և 24 տարեկան։ Դեպքը տեղի է ունեցել Մոսկովյան մետրոներից մեկի տարածքում գտնվող սրճարանի մոտ։

Դիանան մարզասրահից վերադառնում էր տուն, նրա հագին Հայաստանի դրոշով սպորտային վերարկու և պայուսակ է եղել, հարբած ադրբեջանցիները տեսնելով եռագույնը՝ անմիջապես սկսել են հայհոյանքներ հնչեցնել նրա հասցեին, ինչից հետո Դիանան ծեծել է նրանց, 23 ամյա Իլհամը միջին ծանրությամբ տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, նրա մոտ ախտորոշվել է քթի և դիմածնոտային կոտրվածքներ, մնացած 2-ը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս են գրվել հիվանդանոցից։

Comment here