ԳլխավորԼուր

Մոսկվայի քոլեջներն ավելի քան 135 հազար հայտ են ստացել դիմորդներից. ո՞ր մասնագիտություններ են պահանջված

Դիմորդ, ուսանող

Ընդունելության շրջանի 5 շաբաթվա ընթացքում դիմորդների կողմից Մոսկվայի քոլեջներ են ներկայացվել ավելի քան 135 000 դիմում, ասել է ՌԴ մայրաքաղաքի սոցիալական զարգացման գծով փոխքաղաքապետ Անաստասյա Ռակովան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այժմ քաղաքային քոլեջներում ընդունելության շրջանը բուռն ընթացքի մեջ է։ 5 շաբաթվա ընթացքում դիմորդներն արդեն ներկայացրել են ավելի քան 135,000 հայտ, ինչը գերազանցում է ընդունելության թիրախը գրեթե 5,5 անգամ։ Այժմ 1 տեղի համար ավելի քան 5 հոգի է պայքարում, և դինամիկան շարունակում է աճել»,- ասել է Ռակովան։

Զեկույցում նշվում է, որ հատուկ պահանջարկ ունեն այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են՝ փականագործ, շինարար, ավիացիոն սարքավորումներ հավաքող, մեքենաների վերանորոգման և սպասարկման վարպետ, շինարարական մեքենաների վերանորոգող և արդյունաբերական սարքավորումների վերանորոգման մասնագետ։

Բացի այդ, այս տարի առաջին անգամ ընդունելություն է կազմակերպվել քաղաքի համար անհրաժեշտ հետևյալ մասնագիտությունների գծով. հաստոցների և սարքավորումների կարգավորիչ մեքենաշինության մեջ, սև և գունավոր մետաղների ձուլարանային արտադրության մասնագետ, տեխնոլոգիական սարքավորումների կարգավորիչ։