ԳլխավորԼուր

Մեկնարկել է քոլեջների շրջանավարտների ընդունելությունը

Մեկնարկել է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների ընդունելության գործընթացը, հայտնում են ԵՊՀ-ից:

ՄՄՈՒՀ-ի շրջանավարտների 2022-2023 ուստարվա ԵՊՀ ընդունելության դիմում-հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հունիսի 28-ից օգոստոսի 30-ը ներառյալ առցանց տարբերակով՝ eduorg@ysu.am էլհասցեի միջոցով:

Համաձայն ՀՀ կառավարության 2022 թ․մայիսի 11-ի N847-Ա/2 որոշման՝ դիմում-հայտը կարող են լրացնել միայն գերազանց և/կամ լավ գնահատական ունեցող շրջանավարտները։

Դիմում-հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը (սքանավորված).

1. դիպլոմ և դիպլոմի միջուկ (միջուկը սքանավորվում է երկու կողմից),

2. անձնագիր կամ նույնականացման քարտ,

3. կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ։

Նշենք, որ դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի դիմում-հայտ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 (77) 337 069, +374 (60) 710 033 հեռախոսահամարներով յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 13:00-ից մինչև 16:00-ն։