Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ/МГИМО) և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2023-2024 թթ. ուստարվա ընդունելություն:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
2023-2024 թթ. ուսումնական տարվա համար ՄՄՀՊԻ-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 9-ն է՝ 5 բակալավրիատի, 3 մագիստրոսական և 1 ասպիրանտուրայի ծրագրերի դիմելու հնարավորությամբ:
ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի կողմից 2023-2024 ուստարվա ընդունելությունը նախատեսվում է միայն մագիստրագուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով: Դիվանագիտական ակադեմիան տրամադրում է սահմանափակ քանակությամբ տեղեր՝ կախված ընդունելության քննություններում դիմորդների արդյունքներից:
ՀՀ-ին հատկացված քվոտաներով նշված ԲՈԻՀ-ում ուսումն անվճար է, սակայն ուսումնառության ամբողջ ընթացքում կեցության հետ կապված ծախսերը, ինչպես նաև ճանապարհածախսը պետք է հոգան մասնակիցները: Հանրակացարաններում բնակությունը՝ տեղերի առկայության պարագայում, նույնպես վճարովի է:
Վերը նշված ԲՈՒՀ-երի ուսումնական ծրագրերին դիմելու համար ՀՀ ԱԳՆ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է 2023 թ. ապրիլի 27-ը: Անհրաժեշտ փաստաթղթերը պետք է փոխանցվեն secretariat@mfa.am էլ. հասցեին:
ՀՀ ԱԳՆ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ․
• դիմում ՀՀ ԱԳ նախարարի անունով,
• ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
• ատեստատի պատճենը (բակալավրիատի դեպքում) /դիպլոմի պատճենը (մագիստրատուրայի և ասպիրանտուրայի դեպքում)՝ ներառյալ ներդիրները,
• արական սեռի դիմորդների պարագայում՝ կցագրման վկայականի կամ զինվորական գրքույկի պատճենները,
• ինքնակենսագրություն՝ շարադրված ազատ ոճով,
• 2 գունավոր լուսանկար 3X4 չափսի: