ԳլխավորԼուր

Ռուսաստանի դպրոցներում արգելվեց բջջային հեռախոսներ օգտագործել

Դասարան, հեռախոս

Ռուսաստանի Պետդուման օրենք է ընդունել դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործումը սահմանափակելու մասին։

Փաստաթուղթն արգելում է դրանցից օգտվել դասերի ժամանակ, բացառությամբ արտակարգ դեպքերի, որոնք կապված են կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգի հետ:

Ինչպես հայտարարել է Դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը, դպրոցի ղեկավարությունը ծնողների հետ միասին պետք է որոշի, թե երբ պետք է երեխաներին բջջային հեռախոսներ տրամադրեն՝ դասամիջոցներին, թե դասերից հետո: