ԳլխավորԼուր

Երևանում մոպեդը վթարի է ենթարկվել, ավտոբուսն էլ վրաերթի է ենթարկել մոպեդից ընկածներին

Պարեկային ավտոմեքենա

Այսօր ժամը 18:00-ի սահմաններում ​ Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են դեռևս անհայտ մակնիշի մոպեդն ու BMW-ն, հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, ​ ու այդ պահին նշված վայրով անցնող թիվ 456 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել մոպեդի վրա գտնվող 3 հոգու: 2-ը տեղում մահացել են, մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են BMW-ի, ավտոբուսի վարորդների, մոպեդավարի, մահացածների և վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Վրաերթի ենթարկվածներից 3-ն էլ եղել են մոպեդի վրա, և մոպեդը ընթացքում բախվել է BMW-ին, ապա կողաշրջվել, ու այդ պահին Մասիս-Երևան երթուղու ​ ավտոբուսը վրաերթի է ենթարկել նրանց: Մահացածներից մեկը կին է, մեկը՝ երեխա, վիրավորն էլ տղամարդ է»: