ԳլխավորԼուր

«Infiniti»-ն ընկել է Ձորագետը. 22-ամյա վարորդը մահացել է

Մարտի 4-ին, ժամը 15:14-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի կամրջի տակ՝ Ձորագետ գետի մեջ, հայտնաբերվել է շրջված ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս է բերվել «Infiniti FX» մակնիշի ավտոմեքենան, որի ներսում հայտնաբերվել է վարորդ Մ. Հ.-ի (ծնված 2000 թ.) դին:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Լուսանկարը՝ արխիվային