ԳլխավորԼուր

ՃՏՊ Եղվարդի խճուղում. կա զոհ և վիրավոր

Փետրվարի 28-ին, ժամը 21:35-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա երկու տուժած, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Եղվարդի խճուղում «GAZ-24» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի էլեկտրական և արտաքին լուսավորման սյուներին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ. Ա. Մ.-ն (ծնված 1956 թ․) մահացել է, իսկ Ա. Մ.-ի (ծնված 1959 թ․) առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: