ԳլխավորԼուր

«Ստացվում է՝ ուկրաինացիների կյանքն ավելի կարևոր է, քան հայերի՞ կյանքը». Սարիկ Անդրեասյան

Սարիկ Անդրեասյան

Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ինստագրամյան իր էջում անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին:

Նա հարց է տվել՝ արդյոք ինչ-որ մեկը հիշո՞ւմ է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ուկրաինացի կամ ռուս աստղերից որևէ մեկը տեսանյութ տեղադրի սոցկայքերում կամ գրառում կատարի՝ հորդորելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կանգ առնել և զենք չուղարկել Ադրբեջան:

«Չեմ հիշում, որ ուկրաինացիները զայրանային, երբ Զելենսկին Էրդողանին շքանշան էր շնորհում այն բանից հետո, երբ նա ոչնչացրել էր հազարավոր հայերի»,- գրել է Սարիկ Անդրեասյանը։

Նա նաև նշել է՝ չի հիշում, որ ուկրաինացիների զգացմունքները վիրավորված լինեն, երբ հաղթանակի առիթով Ադրբեջանին շնորհավորող պաստառներ էին կախված Ուկրաինայում․

«Փորձում եմ հիշել, բայց մտքիս ոչինչ չի գալիս։ Չեմ հիշում Մելաձեի, Դոլինայի դիմումները, չեմ հիշում Կոզլովսկու և Խամատովայի նամակները։ Միայն ռուս ռազմական լրագրողներին էին լիովին արտահայտվում և պաշտպանում արդարությունը»։

Ռեժիսորը հիշեցրել է, թե ինչպես էին հայերը Յուրի Դուդի էջում հորդորում, որ արձագանքի Արցախում տեղի ունեցողին, թե ինչպես էին հայկական սփյուռքի բարձրաստիճան ներկայացուցիչները խնդրում լուսաբանել իրադարձությունները, սակայն ի պատասխան՝ լսում էին՝ «մեզ հետաքրքիր չէ»։

«Ստացվում է՝ ուկրաինացիների կյանքն առավել կարևոր է, քան հայերի՞ կյանքը, թե՞ ամեն դեպքում ռուսական «էլիտան» կարծում է, որ դա այնքան էլ «հայփ» առաջացնող պատերազմ չէր, որ իրենք խառնվեին դրան։ Կամ գուցե խնդիրն այն է, որ Հայաստանը, որպես գումար վաստակելու հարթակ, այնքան էլ կարևոր չէ նրանց համար, որոնք հիմա զայրանում են։

Հավանաբար, խնդիրն այն է, որ Ռուսաստանն այն պատերազմում խաղաղարար գործառույթ էր կատարում, և Դուդի նմաններն այն լուսաբանելու և իրենց կարծիքը հայտնելու մոտիվացիա չունեին, քանի որ երկիրը կեղտոտելու խնդիրը նա կատարել չէր կարողանա»,- գրել է ռուսաստանաբնակ ռեժիսորը:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին Սարիկ Անդրեասյանը բաց նամակով դիմել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ հիշեցնելով իրենց վաղեմի ընկերության մասին և ափսոսանք հայտնել, որ Ուկրաինայի նախագահը, ում նա ժամանակին մեծ սրտով մարդ է համար, ֆոսֆորային զենք է վաճառել Ադրբեջանին:

«Երեկ ես նայեցի հայ երեխաների՝ ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին, և ինչպես պարզվեց, դու էիր դրանք վաճառել մեր հարեւաններին՝ նրանց հետ բարեկամությունն ամրապնդելու համար: Ես կցանկանայի ձեզ ասել՝ «քաղաքավարի եղիր. նա մարդ է», բայց, ըստ ամենայնի, երբ նստում ես այդ «աթոռներին», այն ամենը, ինչ մարդկային ու լավ է, թողնում ես անցյալում»,- այն ժամանակ ասել էր Անդրեասյանը: