ԳլխավորԼուր

ՀՌՀ–ն պատրաստ է ընդունել Եվրոպայում ճնշումների ենթարկվող ռուսաստանցի ուսանողներին

Ռուս-հայկական համալսարան

Հայ–ռուսական համալսարանը (ՀՌՀ) պատրաստ է ընդունելու Ուկրաինայի դեպքերի պատճառով Եվրոպայում ճնշումների ենթարկվող ռուսաստանցի ուսանողներին։ Այդ մասին հայտնել է ՀՌՀ ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայ–ռուսական համալսարանը պատրաստ է ընդունել վերջին իրադարձությունների կապակցությամբ Եվրոպայում ճնշման ենթարկված ռուսաստանցի ուսանողներին… Անթույլատրելի է կրթական համակարգը ներքաշել աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Կրկնակի ցավալի է, եթե նման բան են թույլ տվել Եվրոպայում», – գրել է նա Facebook–ի իր էջում։

Ավելի վաղ ՌԴ գիտության և կրթության նախարարությունը հայտարարել էր, որ արտասահմանյան բուհերից հեռացվող ուսանողներն անվճար կշարունակեն ուսումը Ռուսաստանի առաջատար համալսարաններում։