ԳլխավորԼուր

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության սկզբում հայտնել է Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Որքան ինձ հայտնի է՝ այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ»,- ասել է Պուտինը՝ հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում աշխարհում կորոնավիրուսի դեմ բազմաթիվ պատվաստանյութեր կստեղծվեն։

Comment here