ԳլխավորԼուր

Օմիկրոն շտամի հիմնական ախտանշանները հայտնի են

Օմիկրոն շտամն առաջացնում է հիվանդության ավելի թեթև ախտանշաններ, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը, և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Օմիկրոնի հիմնական ախտանշաններն են կոկորդի ցավը, քթից արտահոսքը, չոր հազն ու գոտկատեղի ցավը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների սեզոն է, և արձանագրվում է հիվանդացության բարձր ակտիվություն, ինչպես նաև այն, որ օմիկրոն տարբերակին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են՝ նախարարությունը հորդորում է նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել առողջության առաջնային պահպանման օղակ՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու և հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով:

Նշվում է նաև, որ օմիկրոնից պաշտպանության հարցում բավականին լավ է աշխատում COVID-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափը: