ԳլխավորԼուր

500 հազար դեպք եւ հազարավոր մահեր. ԱՀԿ-ի կանխատեսումը Հայաստանի համար՝ 1 ամիս առաջ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հավանական է համարում այն սցենարը, որ մինչև մայիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնի 10 հազարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հանձնաժողովի նիստում իր հնչեցրած այն մտքին, որ եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք պայթունավտանգ բռնկումներ, երբ օրինակ Հայաստանում հնարավոր է, որ վարակված լինի 500 հազար քաղաքացի՝ տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիաներով և հազարավոր մահերով՝ Թորոսյանն ասաց, որ դա պատահական թիվ չէր:

«Դա մոտ մեկ ամիս առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումն էր Հայաստանի համար՝ 500 հազար դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիներ և հազարավոր մահեր:

Բարեբախտաբար, դա մինչև օրս տեղի չի ունեցել, կարողացել ենք ամեն դեպքում զսպել բռնկման տարածումը, հարթեցնել կորը: Սրագագաթ պիկ չէ, դա բլուր է դառնում, պետք է կարողանանք այնպես անել, որ հետո աստիճանաբար իջնի ներքև»,-ասաց նախարարն ու նշեց՝ սակայն, թե դա երբ կհաջողվի, դժվար է ասել:

Comment here